News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հունվար-հունիսին Հայաստան է ներկրվել 134,1 հազար տոննա նավթամթերք՝ մեկ տոննայի համար 696 դոլար միջին մաքսային արժեքով։ Նշենք, որ մեր մաքսատյին ծառայությունը տվյալները հրապարակում է քառանիշ կոդով, ըստ որի՝ բենզինն ու դիզվառելիքը ներառված են «նավթամթերքներ» ապրանքախմբի մեջ։ Հստակ է, որ բացի մեքենաների վառելիքից, այդ խմբում այլ նավթամթերքներ էլ կան։ Ուստի ծավալների եւ միջին գների դինամիկայի մասին եզրակացությունները որոշակիորեն հարաբերական բնույթ են կրում։

Ռուսաստանի բաժինը նավթամթերքների ներմուծման մեջ կազմում է 75,3 տոկոս եւ մեկ տարում աճել է 8,5 տոկոսային կետով։ Սակայն այդ աճը հիմնականում կապված է Իրանից եւ Ռումինիայից ներմուծման կրճատման հետ (համապատասխանաբար 62 եւ մոտ 87 տոկոսով), մինչդեռ Ռուսաստանից ներմուծումներն աճել են աննշան (մոտ 1,2 տոկոսով)։ Նշենք որ միջին մաքսային արժեքը այդ երկրներից ներմուծվող նավամթերքների համար ավելի ցածր էր, քան Ռուսաստանի դեպքում։

Ռուսաստանում բենզինի մանրածախ գները կայուն աճում են՝ բացարձակապես «արհամարհելով» նավթի միջազգային գների տատանումները։ Բանն այն է, որ մանրածախ գնի մեջ բավական բարձր է հարկերի տեսակարար կշիռը (ներկայումս՝ մոտ կեսը), որոնք իրենց հերթին անշեղորեն աճում են։

Բացի այդ, կան նաեւ սուբյեկտիվ գործոններ։ Ռուսաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ բենզնի մանրածախ գների աճովուղղահայցին ինտեգրված նավթային ընկերությունները փորձել են փոխհատուցել հում նավթի համաշխարհային գների անկումը։ Սակայն վերջին ամիսներին նավթը զգալիորեն թանկացել է, իսկ Ռուսաստանում բենզինի գները չեն նվազել։ Ընդհակառակը, բենզինը թանկացել է։ Եւ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում։

Նշենք, որ Ռուսաստանում որոշվել է հետեւողականորեն նվազեցնել նավթի եւ նավթամթերքների մաքսատուրքերը՝ դա փոխհատուցելով օգտակար հանածոների արդյունահանման հարկով, նաեւ բենզինի եւ դիզվառելիքի ակցիզով։ Այդ գաղափարի նատակն է հարկային ճնշման ծանրությունը տեղափոխել ռուսաստանյան սպառողի վրա, իսկ արտահանումը հրապուրիչ է դառնում երրորդ երկրներից ներմուծողների համար։ Սակայն ոչ ԵԱՏՄ մյուս երկրների ներմուծողների համար։

Հայտնի է, որ ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը մաքսատուրքով չի հարկվում, ուստի դրա ազդեցությունը հավասարվել է զրոյի։ Սկզբունքորեն, ռուսաստանյան նավթամթերքների ներմուծողների համար նշանակություն ունի միայն օգտակար հանածոների արդյունահանման հարկը, որը պահվում է հում նավթից։ Հասկանալի է, որ այդ հարկի դրույքների բարձրացումը կհանգեցնի Ռուսաստանից արտահանվող նավթամթերքների գների աճի։ Այդ թվում՝ մեքենաների բենզինի եւ դիզվառելիքի։

Հունվար-հունիսին Ռուսաստանից մեր երկիր ներմուծվող նավթամթերքների միջին մաքսային արժեքը մեկ տարվա կտրվածքով աճել է 14,5 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանում բենզինի մանրածախ գները օգոստոսին 10,3 տոկոսով գերազանցել են դեկտեմբերի գները, իսկ դիզվառելիքի դեպքում՝ 13,8 տոկոսով։ Չի բացառվում, որ իր ազդեցությունն է ունեցել նաեւ վառելիքի արտահանման ոլորտում առկա մենաշնորհը։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն
Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում...
Մեղրիի եւ Ագարակի գազի բաշխման ցանցը «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնելու որոշումը բնականոն է. Ընկերություն
«Գազպրոմ Արմենիա»-ն ունի համապատասխան տեխնիկա, սարքավորումներ, մասնագետներ...
Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց 1.2 մլրդ դրամի գույք հանձնեց
Որոշման նախագծում նշված է, որ պայմանագրի նոտարական վավերացումը եւ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են...
Brent տեսակի նավթը թանկացել է նախօրեին էժանացումից հետո
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0,36 դոլարով․․․
Նավթի պաշարները տարվա սկզբից նվազել են 200 միլիոն բարելով
«Շուկայի հավասարակշռման գործընթացը ընթացքի մեջ է»...
Աջափնյակի մի շարք թաղամասերի գազն անջատելու են
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news