Սյունիքի նախկին ոստիկանապետ Վախթանգ Ավագյանը, որը 2016թ. հոկտեմբերին աշխատանքից ազատվել էր եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, օրերս նոր պաշտոն է ստացել:

NEWS.am-ի տեղեկություններով, Ավագյանը նշանակվել է Վայոց ձորի ոստիկանապետ:

Հիշեցնենք, որ Ավագյանը նախկինում միշտ աշխատել է Սյունիքի մարզի ոստիկանությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2011-2016թթ. նա եղել է մարզի ոստիկանապետը: