News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը թաքնված միլիոնատար է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով 2013թ.-ից ՀԿԳ վարչության պետ նշանակված Վահագն Մուրադյանն ունի 7 բնակարան, բազմաբնակելի շենքի տարածքում 2 ոչ բնակելի տարածք, 1 առանձնատուն, արտադրական նշանակության շինություն եւ 2 ավտոտնակ: Ամենաուշագրավը թերեւս 45-ամյա դատախազի հայտարարագրած գումարն է. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի 68 մլն դրամ, 660 հազար ԱՄՆ դոլար, 180 հազար եվրո: Նա հանձնել է այս ընթացքում նաեւ փոխառություններ՝ ընդհանուր առմամբ, 200 հազար ԱՄՆ դոլարի չափով: Ի դեպ, այս տարվա այս 7 ամիսներին նա ստացել է ընդամենը 4 մլն դրամի չափով աշխատավարձ:

Նշենք, որ Վահագն Մուրադյանը երկարամյա փորձ ունեցող դատախազ է: Մինչեւ ՀԿԳ վարչության պետ նշանակվելը նա եղել է Արմավիրի մարզի դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ