News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք հպարտությամբ ենք ասում մեր հաճախորդներին, որ մեր սոֆտը Հայաստանում է ստեղծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսում ասել է Benivo ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Դմիտրի Բրոդսկին: Ընկերությունը խոշոր ընկերությունների կադրային մենեջերների համար սոֆտ է ստեղծում (այդ թվում՝ անդրազգային ընկերությունների), որը օգնում է նոր աշխատակիցների տեղափոխմանը:

«Մենք Լոնդոնում գրասենյակ ունենք, բայց բոլոր ծրագրավորողները եւ դիզայներներն աշխատում են Հայաստանում: Ցանկացած բան, որ դուք տեսնում եք մեր կայքերում, Հայաստանում է արվել: Իհարկե, ոչ բոլոր հաճախորդների համար դա կարող է էական լինել, բայց ովքեր հարցնում են, մենք հպարտությամբ ասում ենք՝ այս սոֆտը՝ made in Armenia (ստեղծված է Հայաստանում-խմբ.)», - ասել է Բրոդսկին:

Հայաստանի ծրագրավորողները պակաս բարձր մակարդակ չունեն, քան Իսրայելի նրանց գործընկերները: Այստեղ կյանքն ավելի էժան է: Նա կարծում է, որ հենց այս հանգամանքը կարող է արտասահմանյան ընկերություններին գրավել:

Հենց այսպես է սկսվել Իսրայելի հաջողությունը: 20 տարի առաջ աշխատավարձերն այնտեղ բավական ցածր էին, քան Ամերիկայում, իսկ լավ մասնագետները շատ էին: Հիմա էլ են նրանք շատ, բայց կյանքի արժեքն արդեն մոտ է ամերիկյանին:

«Իսրայելն այժմ թանկ երկիր է: Եթե ձեր ստարտափը 3 ծրագրավորողներից է, ապա շատ լավ է: Սակայն, երբ ընդլայնվում եք, մեծ պլյուս է այլ երկրներում աշխատելը, այդ թվում նախկին ԽՍՀՄ-ում: Կարծում եմ այստեղ Հայաստանի ամենամեծ մրցակիցը Ուկրաինան է: Այնտեղ էլ շատ են ծրագրավորողները, սակայն կյանքն ավելի էժան է, քան Արեւմուտքում»,-ասել է նա:

Սակայն բիզնեսը Հայաստանին դեռ չի բացահայտել: Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որ հենց հայերը որքան հնարավոր է շատ ընկերությունների ներգրավեն իրենց երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ