News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանում ֆիզիկական անձանց ստացած դրամային փոխանցումները հունվար-օգոստոսին կազմել են գրեթե 1,1 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 17,5 տոկոսով։

Ռուսաստանից փոխանցվել է 642 մլն դոլար, իսկ աճի տեմպը կազմել է 16,6 տոկոս։ Ընդ որում, ընդհանուր գումարի մեջ Ռուսաստանի բաժինը կազմել է շուրջ 60 տոկոս՝ մեկ տարում կրճատվելով մեկ/տասնորդական տոկոսով, արտերկրից փոխանցումների տեմպի աճի արդյունքում։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանից գումարային փոխանցումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2013 թվականին։ Այդ տարվա համեմատ ՌԴ-ից փոխանցումների առումով իրական անկում է գրանցվել (դիտեք աղյուսակը)։

Նշված ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից փոխանցումները կրճատվել են ավելի քան 1,6 անգամ, այլ երկրներից աճել են 1,1 անգամ։ Դա ամերիկյան դոլարով հաշվարկված։ Սակայն եթե հաշվարկն անենք ռուսական ռուբլով, իրավիճակը արմատապես փոխվում է։ Ռուբլով փոխանցումները ոչ թե նվազել են, այլ, ընդհակառակը, աճել են 1,1 անգամ։ բանն այն է, որ անցած տարիներին Ռուսաստանում դոլարը ամրապնդվել է ավելի քան 1,8 անգամ, ինչն ազդել է ռուբլու փոխարժեքի վրա։

Բնականաբար, ՌԴ-ից ոչ բոլոր փոխանցումներն են իրականացվում դոլարով, հնարավորություն կա ուղարկել նաեւ ռուբլով։ Անկախ նրանից, դոլարով են ուղարկել, թե ռուբլով, փոխանակման ժամանակ դրամով նույն գումարն է ստացվում։ Ուստի, արժույթի տեսակը սկզբունքային նշանակություն չունի։ Կարեւոր է այլ բան՝ փողի գնողունակությունը։

Մեր քաղաքացիների կարծիքով, գների պաշտոնական ինդեքսը ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը: Մասնավորապես, մարդիկ դժգոհում են, որ սննդամթերքի գներն անշեղորեն աճում են։ Ուստի, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանում մեր «խոպանչիները» ձգտում են ավելի շատ գումար ուղարկել հայրենիք։ Ոչ թե շքեղ կյանքի, այլ պարզապես գոյատեւելու համար։ Միեւնույն ժամանակ, նույն Ռուսաստանում կյանքը վերջին տարիներին զգալիորեն թանկացել է։ Այնպես որ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների համար էլ դժվար է։

Մեր երկիր արժույթի հոսքի առումով մեկ դրական բան կա, արտահանման մասով։ Նշված տարիներին հայրենական ապրանքների արտահանումն աճել է գրեթե մեկուկես անգամ։ 2013 թվականի հունվար-օգոստոսին փոխանցումների գումարը արտահանման ծավալին գերազանցում էր 1,5 անգամ: Այժմ արտահանման ծավալն է գերազանցում փոխանցումների գումարին՝ 1,3 անգամ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ