News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քրեական հետախուզությունը ձերբակալել է քրեական աշխարհի 2 կորիֆեյների։ Երկու ձերբակալվածները միասին 152 տարեկան են։ Առաջինը 70-ամյա «օրենքով գող» Նուգզար Ախվլեդիանին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Չիպա։ Նրան ձերբակալել են ՃՈ տեսուչին կաշառք տալու համար։ Երկրորդը նախկին «օրենքով գող» Վիլյամս Ամիրխանյանն է՝ հայտնի որպես Վիլիկ։ Նրան  ձերբակալել են գրպանահատության համար, փոխանցում է «Պրայմ Քրայմը»։

70-ամյա Նուգզար Ախվլեդիանին այսօր ամենատարեց «օրենքով գող» վրացին է, որն ապրում է Մոսկվայում։ Վրացու խոսքով՝ ինքը մեկ անգամ դատվել է Մոսկվայում 1977-ին եւ 5 տարով ազատազրկվել։ Դրանից հետո Չիպան ստվերում էր եւ ճաղերի հետեւում չէր հայտնվել։

Անցյալ երկուշաբթի «օրենքով գողին» կանգնեցրել էին ՃՈ աշխատակիցները կարմիր լույսի տակով անցնելու համար։ Նա փորձել է գլուխն ազատել տեսուչին 1000 ռուբլի կաշառք տալով, սակայն նրան ձերբակալել են։ Այս պահին նա ստորագրությամբ ազատ է արձակվել։

Մյուս ձերբակալվածը 82-ամյա Վիլյամս Ամիրխանյանն է, որն իր «գողական» կոչումը կորցրել էր դեռ 1980-ականներին։ Ի տարբերություն Չիպայի՝ նա զբաղվում է գրպանահատությամբ, ինչի պատճառով ամեն 10 տարին մեկ բանտում է հայտնվում։ Այս անգամ նա բռնվել է Սբերբանկի «Կրիլատսկոե» մասնաճյուղում այցելուներից մեկի պայուսակից գողություն կատարելիս։ Նրա գողոնը խնայողական գրքույկն է եւ 20 հազար ռուբլի կանխիկ գումարը։ Ամիրխանյանին կալանքի տակ են վերցրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ