News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 24
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է վաղը հռչակել շրջանի անկախությունը: Այս մասին հայտնում է El Confidencial պարբերականը:

Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե այս մասին ինչ կերպ է հայտարարվելու: Պարբերականի ենթադրությամբ՝ հնարավոր է, որ Կատալոնիայի խորհրդարանի նիստ հրավիրվի «ընթացիկ քաղաքական իրադրությունը վերլուծելու նպատակով»:

Եթե հոկտեմբերի 23-ին Կատալոնիան հայտարարի անկախության մասին, Իսպանիայի Սենատից առաջ կանցնի, որը հոկտեմբերի 27-ին պետք է քննարկի շրջանի ինքնավար կարգավիճակը չեղյալ համարելու հարցը: Այս դեպքում Իսպանիայի Սենատում քվեարկության արդյունքները ոչ մի դերակատարում չեն ունենա, քանի որ Կատալոնիան կդառնա «անկախ պետություն»:

Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ ծրագրել են պաշտոնից ազատել Կատալոնիայի կառավարության անդամներին: Իսպանիայի կառավարությունը Սենատին խնդրելու էր հավանություն տալ այս նախաձեռնությանը, հայտարարել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news