News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության ժամանակ Մովսիսյանի պաշտպան Լեւոն Սահակյանը կրկին միջնորդել է գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Նշենք, որ ամիսներ առաջ պաշտպանական կողմը նմանատիպ միջնորդություն էր ներկայացրել, բայց դատարանը չէր բավարարել այն:

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արա Մովսիսյանն անձնական դրդապատճառներով վիճաբանել էր Գուրգեն Ավետիսյանի հետ: Այդ ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած գործով չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մովսիսյանը կրակել ու սպանել էր գործարարին:

Արա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այս գործով ի սկզբանե ձերբակալվել էր Գուրգեն Ավետիսյանի մանկության ընկեր Արմեն Փափազյանը,, որն աշխատում է Շիրակի հարկային տեսչությունում: Ավելի ուշ, սակայն, նա ազատ արձակվեց եւ նրա փոխարեն գործով որպես մեղադրյալ ներգրավվեց Արա Մովսիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ