News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի  տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը հոկտեմբերի 31-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են  ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ նորաբաց ուսումնական կենտրոնը հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության վկայություններից մեկն է։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման եւ ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:

«Ռազմական գործում քիչ ոլորտներ կան, որտեղ մարդասիրությունն  ու խաղաղասիրությունն այդքան սերտ համադրված են զինվորականության հետ, որքան խաղաղապահ գործունեության մեջ: Միջազգային հանրության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ խաղաղապահությունը դարձել է լրջագույն գործիք՝ ամենավտանգված տարածաշրջաններում ու աշխարհամասերում միջազգային հանրության կողմից օգնության ձեռք մեկնելու եւ համատեղ լուծումներ փնտրելու համար: Մենք հպարտ ենք որպես ժողովուրդ, որպես երկիր, որ արդեն մի քանի տարի մեր Զինված ուժերը եւս կարողանում են իրենց համեստ ներդրումը բերել խաղաղապահության միջազգային առաքելություններին»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն էլ շեշտել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության դրսեւորումներից մեկն է` հավելելով, որ երկկողմ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է եւ պաշտպանական երկու կառույցների միջեւ վստահության հիմքի վրա ձեւավորված կապերը: «Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական զորամիավորումների ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կոսովոն եւ Լիբանանը, ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը: Այս կենտրոնի վերակառուցմամբ ԱՄՆ կառավարությունն իր նպաստն է բերում ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերին՝ ուղղված պատրաստականության մեծացմանը, ինչը տեսանելի ազդեցություն կունենա աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին աջակցելու Խաղաղապահ բրիգադի կարողությունների վրա»:

«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները եւ վերապատրաստումը:

«ԶԱՌ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է եռահարկ մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի զինվորական կացարանների եւ ճաշարանի կառուցումը:

ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են կենտրոնի գազամատակարարումը, ջրամատակարարումը, էներգահամակարգի վերակառուցումը, կոյուղու եւ սեպտիկ հորի կառուցումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ