News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, որից մոտ 300 մարդ էր զոհվել, տուժածների թիվը հասել է շուրջ 3950-ի, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Քերմանշահ բնակավայրի, որտեղ տեղի էր ունեցել աղետը, բժշկական ծառայության վարչությունը հաղորդել էր, որ երկրաշարժից տուժածների թիվը 328 է։ Զոհերի ավելի մեծ թիվ է գրանցվել Սարե Փոլե Զոհաբի քաղաքային շրջանում՝ 236 մարդ։ Հաղորդվում էր նաեւ ավելի քան 2,5 հազար տուժածների մասին։

7,2 մագնիտուդով աղետալի երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իրանի ու Իրաքի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կիլոմետր դեպի արեւմուտք։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են  տարածաշրջանի այլ քաղաքներում եւս, այդ թվում նաեւ Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Իսրայելում։

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը 200-ի է հասել 

Սեյսմոլոգները Իրաքում երկրաշարժը սալերի «տեղաշարժով» են պայմանավորել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ