News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպական Խորհրդարանում նախօրեին՝ նոյեմբերի 15-ին, տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձ, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության,  Բրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի շնորհիվ:

Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձեւ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձեւի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս բանաձեւն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում, քանի որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաեւ ուրվագծում է Արեւելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձեւի հիմնական ուղերձը եւ դրա տրամաբանությունը խաթարելու համար:

Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձեւի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի եւ Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձեւակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ եւ այլն: 

Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության եւ եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ  ԵԽ լիագումար նիստում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ եւս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձեւի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, այլեւ Հայաստանը բանաձեւում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ եւ ԵՏՄ:

Այսպիսով, ադրբեջանական հերթական սադրանքը Բրյուսելում լուրջ հակահարված ստացավ հայկական դիվանագիտության կողմից՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ