News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի եւ շիիթական «Հիզբոլլահ» կուսակցության ապակայունացնող  գործունեությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է Լիբանանի եւ Սիրիայի իրավիճակը: Երկու նախագահներն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ է համագործակցել դաշնակիցների հետ տարածաշրջանում Իրանի եւ շիիթական «Հիզբոլլահ» կուսակցության ապակայունացնող  գործունեության դեմ պայքարելու համար», - ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, պետության ղեկավարը հրաժարվել է հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրի համաձայնագիրը: Նա խոստացել է համաձայնագրում փոփոխությունների կատարմանը հասնել: Այս հարցն այժմ քննարկվում է Կոնգրեսում, որը որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն շարունակելու է միջուկային գործարքին մասնակցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ