Թուրքիայի Վան նահանգի Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարվում է կատարել Մշակույթի նախարարի հրահանգը եւ քանդել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, պետության կողմից Արտամեդի ժամանակավոր քաղաքապետ նշանակված Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում հայ պատգամավոր Կարո Փայլանի ասածները, թե զուգարանի տեղում հայկական գերեզմանոց է եղել։ «Մշակույթի նախարարի խոսքերը խեղաթյուրվել են, նա չի ասել, որ պետք է քանդել զուգարանը։ Մենք այստեղ ոչինչ չենք քանդելու»,–ասել է Աթըֆ Չիֆթչին։
Նշենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում Մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշի ուշադրության էր հրավիրել Արտամեդում հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցելու ամոթալի փաստը, որից հետո նախարարը հայտարարել էր թե 60 օրվա ընթացքում կհեռացվի այն։




























