News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում 29 մարդ ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» արգելված կազմակերպության իշխանության վերականգման համար դավադրության շրջանակներում Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազի գրասենյակին:

Եգիպտոսի դատախազության տվյալներով՝ հետախուզական ծառայությունը բացահայտել է թուրքական հետախուզության եւ անվտանգության ծառայությունների, ինչպես նաեւ «Մուսուլման եղբայրների» անդամների մասնակցությամբ ծրագիր, որով նպատակ է դրվել Եգիպտոսի պետական ինստիտուտները պայթեցնել ու ոչնչացնել: Հայտարարության մեջ կասկածյալների անունները եւ ազգությունը նշված չեն:

Եգիպտոսի իշխանությունները բազմիցս մեղադրել են Թուրքիային եւ Կատարին «Մուսուլման եղբայրներին »աջակցելու համար, այս կազմակերպության շատ բարձրաստիճան անդամներ ապաստան են գտել Թուրքիայում եւ Կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ