News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Բրյուսելում ստորագրված նոր գործընկերային համաձայնագրի գոյությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Հարցին՝արդյոք նոր գործարքը Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում կարեւոր փոփոխություններ կառաջացնի, Էնգելը նշել է, որ համաձայնագիրը հաստատում է երկու կողմերի ցանկությունը կառուցողական եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ:

«Դա նաեւ ընդգծում է Հայաստանի եվրոպական աշխարհայացքը, որը չպետք է միայն  ռուսական միությունների ցանցի մաս լինի: Համաձայնագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել», - ասել է նա:

Խոսելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին ` Էնգելը այն ԵՄ եւ նրա անդամների միջեւ որպես գործընկերություն է բնութագրել, ինչպես նաեւ վեց արեւելաեվրոպական պետությունններ, որոնք մեկ մայրցամաքի եւ մեկ քաղաքակրթության են պատկանում:

 «Սակայն չեմ կարծում, որ ԵՄ-ն այժմ պետք է հետագա ընդլայնման հնարավորությունը քննարկի: Սա չի նշանակում, որ դա ապագայում բացառվելու է: Միայն գործողություններին ավելի պատրաստ Եվրամիությունը, դա նաեւ արտաքին հարցերին է վերաբերում, կկարողանա ընդունել նոր անդամների», - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաաժողովի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ