Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հնարավոր հետաքրքիր վիճակը էապես ազդում է Ջիգարխանյանի ունեցվածքի շուրջը ծավալվող վեճի վրա, քանի որ օրինական ժառանգորդ է հայտնվում: Այս մասին իրավաբան Դմիտրի Կուզմիչեւը հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում:

Մոսկվայի Կունցեւոյի հաշտարար դատարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ամուսնալուծությունը: Ապահարզանի հայցը ներկայացրել է Արմեն Բորիսովիչը: Վիտալինան  խոչընդոտներ չի ստեղծել:

Փակ դռների հետեւում անցած դատական նիստին ներկա են եղել ընտանեկան զույգի ներկայացուցիչները: Հիմա արդեն նախկին ամուսինները նախընտրել են չհանդիպել եւ այդպես էլ դեմ առ դեմ չեն խոսել:

Մինչդեռ, ընտանեկան սկանդալում անսպասելի շրջադարձ է նկատվում: Քննիչները Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ են հարուցել Արմեն Ջիգարխանյանին լսելու եւ առանց նրա համաձայնության աշխատասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելու փաստով: Այս գործով քննիչը Վիտալինային հարցաքննության է հրավիրել: Դրանից բացի, քրեական գործ է հարուցվել թատրոնից պետական միջոցների հափշտակման փաստով՝ 80 մլն ռուբլի: Այս գործով կասկածվում է թատրոնի հաշվապահը: Ի դեպ, մի քանի փաստաթղթեր ստորագրել է նաեւ ինքը Ջիգարխանյանը:

Կասկածելի փաստաթղթերի տակ Վիտալինան կարծես չի ստորագրել, այդուհանդերձ քննիչները նրան ուղղված հարցեր նույնպես ունեն:

- Վիտալինան, սակայն, համառորեն հարցաքննության չի ներկայանում,- ասել է աղբյուրը: - Իսկ երբ քննիչն առավել համառորեն է պահանջել նրա ներկայանալը, նա հայտնել է, որ հղի է: Ասել է, որ բժիշկն իրեն հանգիստ մնալու խորհուրդ է տվել՝ ոչ մի նյարդայնություն եւ անհանգստություն: Իբր Վրաստան էլ մեկնել էր միայն այն նպատակով, որ մասնավոր կլինիկա ընդունվի հղիությունը պահպանելու համար: Վախենում էր, որ եթե Մոսկվայի հիվանդանոցում բուժվի, այդ մասին լրագրողները կիմանան:

«ԿՊ»-ին հայտնի չէ՝ արդյոք Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հղիության մասին տեղեկանք ներկայացրել է, թե՝ ոչ: Քննչական մարմինները, ի դեպ, փորձել են տեղեկությունը ստուգել: Հարցում են կատարել Վրաստանում Վիտալինայի բուժման ենթադրվող վայր, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել:

«Ինչպես ստացվի»

«ԿՊ»-ի հետ հարցազրույցում Ջիգարխանյանի կինը ժամանակին ասում էր, որ երեխա է ցանկանում եւ չի բացառում, որ Արմեն Բորիսովիչը գուցե ժառանգորդ ունենա: Հարցին. «Արդյոք ամուսնու հետ պլանավորե՞լ եք երեխաներ ունենալ», նա պատասխանել էր. «Ամեն ինչ հնարավոր է: Ինչպես ստացվի»:

Կնոջ հետ աղմկոտ սկանդալից հետո արդեն Ջիգարխանյանը հրապարակայնորեն զարմացել էր՝ իբր, 82 տարեկանում ինչ երեխաներ: Սակայն արտիստը զայրացավ արդեն ամուսնալուծվելուց հետո: Իսկ մինչ այդ, ըստ լուրերի, հավանությամբ էր ընդունում սիրեցյալի բոլոր ցանկությունները: Ասում են՝ Վիտալինան բարձրացրել է արտամարմնական բեղմնավորման հարցը: Եվ կարելի է ենթադրել, որ արհեստական բեղմնավորման գործողությունը սկսվել է դեռեւս մինչ ամուսինների վեճը:

Այդ ընթացքում մենք վերանայել ենք Վիտալինայի վերջին տեսանյութը, որը կատարել են հեռուստաթղթակիցները: Նա մեքենա է վարում: Գլուխը հետ է գցում, ծանր հոգոց հանում, ասես իրեն վատ է զգում: Կողքին նստած կինը տագնապով հարցնում է.

- Ինչպե՞ս ես: Գլուխդ պտտվո՞ւմ է:

- Պտտվում է,- պատասխանում է Վիտալինան:

Գուցե, իսկապե՞ս հղի է:

Ժառանգորդի ծնունդը կազդի ունեցվածքի շուրջ վեճի վրա

«ԿՊ»-ն որոշել է պարզել՝ Ջիգարխանյանի կնոջն ինչ բոնուսներ կտա հղիությունը:

- Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հնարավոր հետաքրքիր վիճակը էապես ազդում է Ջիգարխանյանի ունեցվածքի շուրջը ծավալվող վեճի վրա,- կարծում է իրավաբան Դմիտրի Կուզմիչեւը: - Որովհետեւ օրինական ժառանգորդ է հայտնվում:

Ինչպես հարցազրույցում ասել է ինքը Վիտալինան, Ջիգարխանյանի հետ վեճից հետո նա վերցրել է կտակը, որով ամբողջ ունեցվածքն իրեն էր կտակել: Ասյպիսով, ինչ-որ բան պատահելու դեպքում նա առանց ժառանգության կմնա: Սակայն երեխայի ծնունդը օրինական ժառանգորդի հայտնվել է նշանակում, որը ժառանգության լիակատար եւ գերակա իրավունք ունի՝ անկախ այն հանգամանքից ծնողներն ամուսնալուծված են, թե ոչ:

Ջիգարխանյանը խորթ որդի ունի (Ստեփանը՝ արտիստի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի առաջին ամուսնությունից – խմբ.): Նա կարող էր ժառանգությանը հավակնել, բայց միայն այն դեպքում, եթե օրինական ժառանգ չկա:

- Ակասկած, Վիտալինայի հետաքրքիր վիճակը նրան շահեկան դիրքերում է դնում Ջիգարխանյանի համեմատությամբ,- շարունակում է Դմիտրի Կուզմիչեւը: - Ստացվում է, որ նա վիրավորել է հղի կնոջը, իսկ նա համբերել է եւ չի իջել պատասխան վիրավորանքների մակարդակին, չնայած իր վիճակում էմոցիաների արտահայտման իրավունք ուներ: Դրանից բացի, արտիստի համար անհարմար կլինի Վիտալինային հետապնդելը, քանի որ ոչ մի տղամարդու չի զարդարում հղի կնոջ հետ պարզաբանումը:

Ինչ վերաբերում է հնարավոր քրեական հետապնդմանը, հղիությունը միշտ պաշտպանությանը ձեռնտու է: Կարող են պատիժը հետաձգել մինչեւ ծննդաբերելը կամ նույնիսկ մինչեւ երեխայի 3-5 տարեկան դառնալը: Իսկ հետո պատիժը վերանայել՝ հաշվի առնելով, որ ուղղվել է եւ հանրայնորեն վտանգավոր չէ: