Թուրք հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զուհալ Օլջայը մեղադրվում է համերգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Զուհալ Օլջայի համերգներից մեկի ժամանակ հանդիսատեսը երգչուհու ձեռքի շարժումը Էրդողանին ուղղված վիրավորանք է հասկացել եւ դիմել է ոստիկանություն։
Ոստիկանությունը ուսումնասիրել է համերգի տեսագրությունը եւ քրեական գործ հարուցել երգչուհու նկատմամբ։