News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայում կրոնական աղանդի 6 անդամներ երկարատեւ ժամկետով ազատազրկման են դատապարտվել տղաների դեմ սեռական բռնությունների համար, որոնց թվում եղել են իրենց սեփական երեխաները՝ ծիսական արարողություններ կատարելու պատրվակով, հաղորդում է Reuters-ը:

«Երկնային ճշմարտություն» աղանդի 36-ամյա առաջնորդը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել բռնաբարության, մարմնավաճառության խրախուսման, մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ հանցագործությունների համար: Նրա կինը եւ չորս այլ տղամարդիկ դատապարտել են  7-ից մինչեւ 19 տարվա ազատազրկման: 2011 եւ 2015 թվականներին հանցագործությունները կատարվել են վարձակալած ֆերմայում:

Մեղադրական կողմը պնդում է, որ պաշտամունքը կեղծ է եղել, նրա ծեսերը երեխաներին վախեցնելու միջոց են եղել:

Տուժածները 5-ից 16 տարեկան են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ