News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում բնակվող փաստաբանը դատի է տվել ԱՄՆ նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, որոնք հանդիսանում են նախագահի խորհրդականները, մեղադրելով նրանց եկամուտները թաքցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Politico-ն:

Հայցի համաձայն՝ ամուսինները հռչակագրում չեն ներառել 30 ներդրումային ֆոնդերի ակտիվների մասին տեղեկությունը, որոնց բաժնետոմսերի սեփականատերերն են հանդիսանում: Հայցի մեջ նշված է, որ որոշ դեպքերում Քուշները հրաժարվել է տրամադրել տվյալներ «գոյություն ունեցող գաղտնիության համաձայնագրի» պատճառով, որը, փաստաբանի կարծիքով, հակասում է 1978 թ․ ընդունված  ԱՄՆ քաղաքացիական ծառայողների էթիկայի օրենքին:

 «Հայցը նպատակ ունի պարտադրել պատասխանող կողմին փոխել եկամուտների հայտարարագիրը եւ բացահայտել այդ ֆոնդերից ստացվող միջոցները, ինչպես նաեւ ունեցած ֆինանսական շահերը», - նշված է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ