Անապայում անհայտ անձինք հարձակվել են 30 ամյա գործարար Թիմուր Պոդոլսկու վրա: «ԿՊ»-ն գրում է, որ նա Անապայում 2013-ին սպանված հայտնի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է:
Սա գործարարին սպանելու առաջին փորձը չէ:
1.5 տարի առաջ Պոդոլսկու եւ իր ընտանիքի վրա արդեն հարձակվել էին մարդասպանները:
Հարձակվողների թիրախը մեքենան էր, որում գտնվում էին Պոդոլսկին, իր կինը՝ Ալինան եւ երեխան: Ղեկին նստած կնոջ վրա 4 անգամ կրակել էին: Գլխին ստացված վնասվածքից նա տեղում մահացել էր: Նրա կողքին նստած Թիմուրը վիրավորվել էր: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետ դուրս գրվել: Երեխան մեքենայի հետեւի նստաեղին էր եւ բարեբախտաբար չէր տուժել: