News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թունիսում կառավարության կոշտ տնտեսական միջոցների դեմ բողոքի ակցիաների արդյունքում, որոնք վերածվել են անկարգությունների, ավելի քան 200 մարդ կալանավորվել է, հաղորդում է AFP-ն:

Թունիսի մի շարք շրջաններում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանության 49 աշխատակից վիրավորվել է: Անցյալ գիշեր կալանավորվել է 206 «օրինախախտ»:

Ոստիկանությունը պնդում է նաեւ, որ օգտվելով քաոսից ցուցարարները սկսկել են կոտրել խանութների ցուցափեղկերը եւ գողացել ապրանքները:

Ցուցարարներից մեկի մահից հետո նախօրեին բողոքի ակցիաները նոր թափ են ստացել: Իրավապահները սակայն հավատացնում են, որ կապ չունեն նրա մահվան հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ