News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թունիսում ցուցարարները այրել են Ալժիրի սահմանի մոտ գտնվող ազգային անվտանգության ծառայության տարածքային շտաբը, ոստիկանների նահանջից հետո իշխանությունները ստիպված զորքեր են ուղարկել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Իշխանությունները կալանավորել են ավելի քան 300 ցուցարարների եւ մի քանի քաղաքներում զորքեր են տեղակայել, որպեսզի կարողանան ճնշել բողոքները:

Թունիսի կառավարությունը պնդում է, որ բողոքի ցույցերը նախաձեռնել են քրեական տարրերը, իսկ վարչապետ Յուսեֆ Չահեդը ընդդիմությանը մեղադրել է անհանդուրժողականություն առաջացնելու մեջ: Թունիսի ընդդիմությունը հերքում է այս մեղադրանքները եւ հունվարի 14-ին Թունիսում բողոքի խոշոր ակցիայի կոչ է անում:

 «Կողոպուտին եւ սաբոտաժին մասնակցած 330 մարդ երեկ երեկոյան կալանավորվել է», -ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Խելիֆ Չիբանին:

Այսպիսով, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 600-ի: «Այն ինչ տեղի է ունենում, հանցագործություն է, ոչ թե բողոք, նրանք թալանում, վախեցնում են մարդկանց եւ սպառնում անձնական եւ հասարակական սեփականությանը»,-հավելել է նա:

Ինչպես նշում է Reuters- ը, բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ էին, սակայն ցուցարարները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնել 2011 թվականի ապստամբությունից հետո խորացող տնտեսական դժվարությունների առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ