News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան երկրներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել Կոնգրեսի անդամների հետ այս  շաբաթ տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ արված կոշտ  արտահայտության համար: Այս մասին ասված է ՄԱԿ-ում մի խումբ աֆրիկյան երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 12-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում շեշտվում է, որ աֆրիկյան երկրները «չափազանց ցնցված են եւ վճռականորեն դատապարտում են ԱՄՆ նախագահին վերագրվող աղաղակող, ռասիստական եւ քսենոֆոբիստական արտահայտությունը», ինչպես նաեւ պահանջում են նրանից  «հրաժարվել իր խոսքերից եւ ներողություն խնդրել»: Աֆրիկյան երկրները մտահոգություն են հայտնել  ԱՄՆ վարչակազմի «մայրցամաքը եւ ժողովրդին վարկաբեկելու» ձգտմամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ամերիկյան ժողովրդին, ովքեր դատապարտել են Թրամփի խոսքերը, եւ  համերաշխությունն են հայտնել Հաիթիի ժողովրդին եւ այն երկրներին, որոնց վիրավորել է ԱՄՆ նախագահի խոսքերը:

Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ