News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ի գիշերը Trump International Hotel-ի մուտքի վերնամասում հայտնվել է «Կեղտոտ խորշ» արտահայտության հսկայական լուսային պրոյեկցիան (անգլ.՝ shithole), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսանյութը Twitter-ում հրապարակել է Bell Visuals-ի հիմնադիր Ռոբին Բելը, որը նախկինում եւս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությամբ լուսային պրոյեկցիաներ էր գցել հյուրանոցի մուտքի պատին:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է հյուրանոցի մուտքի վերնամասում իրար փոփոխող մի քանի արտահայտություն հայտնվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի:

Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ