News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների ցանկում:

Միջազգային կազմակերպությունը հերթական զեկույցում գնահատել է աշխարհի 195 երկրների ազատության աստիճանը:

Հայաստանի հարեւանների թվում Վրաստանը նույնպես մտցված է մասամբ ազատ երկրների խմբում, մինչդեռ Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում են:

«Աշխարհում ազատություն 2018. ժողովրդավարության ճգնաժամ» կոչվող հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ վերջին 12 տարում աշխարհում ազատությունն անշեղորեն նվազել է: Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին ժողովրդավարությունը բախվել է տասնամյակների ընթացքում ամենալուրջ ճգնաժամին, քանի որ նրա հիմնական սկզբունքները, ներառյալ ընտրությունների ազատ եւ արդար երաշխիքները, փոքրամասնությունների իրավունքները, մամուլի ազատությունը եւ օրենքի գերակայությունը, հարձակման են ենթարկվել ամբողջ աշխարհում:

71 երկրում գրանցվել է քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում, եւ միայն 35-ում է առաջընթաց գրանցվել:

Միացյալ Նահանգները նահանջել է մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնի իր ավանդական դերից, ինչպես նաեւ Ամերիկայում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մակարդակի նվազման պայմաններում օրինակ ծառայելուց:

Միջազգային կազմակերպությունը հերթական զեկույցում գնահատել է աշխարհի 195 երկրներում եւ 14 տարածքներում ազատության վիճակը։ Վերջինների թվում է նաեւ Արցախը (մասամբ ազատ երկիր)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ