News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից Դանիա է ուղեւորվել՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում գիտաժողովին, որը նվիրված է իսպանական շրջանի քաղաքական ապագային: Այս մասին հայտնում է El Pais պարբերականը:

Այսպիսով՝ Պուչդեմոնն առաջին անգամ է Բելգիայից հեռացել այն պահից սկած, երբ այնտեղ էր ժամանել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, չնայած Իսպանիայի դատախազությունը խոստացել է երկրի գերագույն դատարանից նրան կալանավորելու եվրոպական օրդեր խնդրել, եթե Դանիա ուղեւորվի:

Անցյալ տարի պիրենեյան թագավորությունը ցնցած աղմկոտ իրադարձությունները եւ դրանց երկարաժամկետ ազդեցությունը պետական եւ եվրոպական քաղաքականության վրա Կատալոնիայի նախկին առաջնորդը քննարկելու է Կոպենհագենի համալսարանի եվրոպականն հետազոտությունների պրոֆեսոր, միջազգային իրավունքի փորձագետ Մարլեն Վինդի ու նույն բուհի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիսթիան Ռոսթբյոլի հետ: «Կատալոնիան եւ Եվրոպան ժողովրդավարության խաչմերուկում» թեմայով բանավեճը կվարի բուհի քաղաքագիտության ֆակուլտետի ղեկավար Միքել Վեդբյու Ռասմուսենը:

Իսպանիայի տարածքում շարունակում է գործել Կատալոնիայի նախկին առաջնորդի կալանավորման օրդերը: Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան անմիջապես կկալանավորեն: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին զբաղեցնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը հեռահար կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստացել է դատարանում բողոքարկել նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելիս հնարավոր ցանկացած խախտումները

Իսպանիան մտադիր է Պուչդեմոնին կալանավորելու նոր օրդեր տալ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ