News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կալանավորելու երկրորդ եվրոպական օրդերը կտա, եթե նա, սեփական ծրագրերի համաձայն, Բելգիայից հեռանա եւ Դանիա մեկնի, հայտնում է DW-ն: 

Պուչդեմոնը ծրագրում է հունվարի 22-ին մասնակցել Կոպենհագենի համալսարանում  անցկացվող «Կատալոնիան եւ Եվրոպան ժողովրդավարության խաչմերուկում» կոչվող բանավեճին:

Բելգիայի սահմանների դուրս այս այցելությունը Պուչդեմոնի համար կլիներ առաջինը Իսպանիայում դատական հետապնդումից խուսափելու համար այնտեղ փախչելուց հետո: Եթե Պուչդեմոնն իսկապես Դանիա մեկնի, Իսպանիայի դատախազությունը անմիջապես Դանիայի իշխանություններին կխնդրի հաստատել նրան կալանավորելու եվրոպական օրդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ