Լոնդոնի առաջատար Great Ormond Street մանկական հիվանդանոցը վերադարձնելու է The Presidents Club բարեգործական կազմակերպությունից ստացած բոլոր նվիրատվությունները: The Presidents Club-ը տղամարդկանց երեկույթ է կազմակերպել սեքսուալ սկանդալների մեջ ներքաշված գործարարների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է բժշկական հաստատության Twitter-ի էջում:
Ավելի վաղ Financial Times թերթը հայտնել էր Լոնդոնի շքեղ The Dorchester հյուրանոցում բարեգործական երեկույթի մասին, ուր որպես սպասարկող անձակազմ էին հրավիրել 130 կանայք, որոնց պարտականությունը հյուրերին ուղեկցելն էր:
Միջոցառմանը այդ կանանց անվան տակ ներկա է եղել Financial Times-ի թղթակից Մեդիսոն Մերիջը, որի նկատմամբ տղամարդիկ բազմիցս ոտնձգություններ են կատարել:
The GOSH Charity official response to reports today around the Presidents Club Charitable Trust. pic.twitter.com/rTpM1Kb8Qt
— GOSH (@GreatOrmondSt) 24 января 2018 г.
The Presidents Club-ը վերջին մի քանի տարվա ընթացքում հավաքել եւ տարբեր կազմակերպությունների է փոխանցել ավելի քան 2 մլն ֆունտ (2,8 մլն դոլար):




























