Գերմանիայի գործող կառավարությունը մինչեւ նոր կառավարության կազմավորումը կասեցրել է Թուրքիային սպառազինության արտահանումը, հայտնում է Spiegel-ը՝ վկայակոչելով ԱԳ գործող նախագահ եւ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին:
Spiegel-ի տեղեկություններով՝ արտահանման դադարեցումը կապված է Սիրիայի տարածքում Աֆրինում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի ռազմական գործողության հետ:
Դադարեցվել են նաեւ Leopard տանկերի արդիականացման ծրագրերը, որոնք ավելի վաղ թուրքակկան կողմն էր խնդրել: Պարբերականի տեղեկություններով որոշումը համաձայնեցվել է Գաբրիելի եւ գործող կանցլեր Անգելա Մերկելի միջեւ:




























