News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհուդը դատապարտել է Քաբուլի կենտրոնում իրագործված ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 90 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 27-ին ՄԱԿ ԱԽ հայտարարության մեջ ԱԽ անդամները հանդես են եկել հարձակման կազմակերպիչներին արդարադատությանը ներկայացնելու օգտին, որի համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: 

ԱԽ-ում հարձակումը «հրեշավոր» եւ «ստոր» են որակել՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին եւ Աֆղանստանի կառավարությանը: ՄԱԿ ԱԽ-ն հիշեցրել է, որ ահաբեկչական հարձակումները հանցագործություն են եւ ոչ մի դրդապատճառով արդարցվել չեն կարող:
«ԱԽ անդամներն ընդգծել են այս դատապարտելի ահաբեկչական հարձակումները կատորղներին, կազմակերպիչներին եւ հովանավորներին արդարադատությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, բոլոր երկրներին կոչ են արել ակտիվորեն աշխատել Աֆղանստանի կառավարության եւ մյուս շահագրգիռ իշխանությունների հետ միջազգային իավունքի եւ ԱԽ բանաձեւերի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն»,- նշված է հայտարարության մեջ: Դրանից զատ, ԱԽ-ն պետություններին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարել բոլոր միջոցներով՝ միջազգային նորմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների պահպանմամբ:
Նախօրեին Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են արտասահմանյան երկրների դեսպանատները եւ կառավարական շենքերը: Լրատվամիջոցների տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապ օգնության ականապատ մեքենան: Պայթյունի հետեւանքով զոհվել է 95  մարդ, 163-ը՝ վիրավորվել:

Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ