Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի, եւս 158-ը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է 1TV-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներակայացուցչին: Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի եւ 151 վիրավորների մասին:
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են արտասահմանյան երկրների դեսպանատները եւ կառավարական շենքերը: Լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը շտապ օգնության ականապատ մեքենայում: ՆԳՆ փոխնախարարը հայտնել է 4 մարդու կալանավորման մասին: «Թալիբան» արմատական շարժումը կատարվածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել:




























