ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին Քաբուլում նոր ահաբեկչական հարձակում իրագործած «Թալիբան» շարժման դեմ վճռական գործողություններ ձեռնարկել, հայնում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր երկրները պետք է վճռական գործողություններ նախաձեռնեն «Թալիբան» շարժման եւ ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ, որոնք սատարում են թալիբներին»,- նշել է նա Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:  
«Ես դատապարտում եմ Քաբուլում ստոր հարձակումը, որի հետեւանքով մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել եւ հարյուրավորները վիրավորվել են,- նշել է նախագահը: - Այս արյունահեղ ահաբեկչական հարձակումը մեր եւ մեր աֆղանցի գործընկերների վճռականությունը միայն ամրապնդում է: Դաժանությունը, որին դիմում է «Թալիբան» շարժումը, իր նպատակին չի հասնում»:
Թրամփի խոսքով՝ «ԱՄՆ-ն հավատարիմ է Աֆղանստանում անվտանգության ապահովմանը» եւ կձգտի, որպեսզի այնտեղ «ահաբեկիչներ չմնան, որոնք որպես իրենց թիրախ կընտրեին ամերիկացիներին», նրանց դաշնակիցներին եւ «բոլոր նրանց, ովքեր իրենց չարամիտ գաղափարախոսությանը համաձայն չեն»:
Նախօրեին Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են արտասահմանյան երկրների դեսպանատները եւ կառավարական շենքերը: Լրատվամիջոցների տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապ օգնության ականապատ մեքենան: Պայթյունի հետեւանքով զոհվել է 95  մարդ, 163-ը՝ վիրավորվել: Պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը՝ այն «հրեշավոր» եւ «ստոր» որակելով
Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի