News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ, որի ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:

Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում գիշերային շոու-ծրագրերի ներքո 6 պարուհիները մատուցում են նաեւ սեքսուալ բնույթի ծառայություններ, որի համար ակումբի սեփականատերը՝ Երեւանի 65-ամյա բնակչուհին, ստեղծել է անհրաժեշտ պայմանները՝ նախատեսելով հարմարավետ առանձնասենյակներ։ Նախնական տվյալներով՝  պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա՝ նախապես պայմանավորված մասնաբաժինը՝ պահանջված գումարի կեսը, հատկացրել ակումբի տնօրենին, իսկ մնացած մասը պահել իրենց։

Օրենքով սահմանված կարգով ակումբում կատարված խուզարկության ընթացքում ակումբի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է հաճախորդը՝ պարուհու հետ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ գիշերային ակումբի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հատուկ օպերացիա՝ ոստիկանների կողմից. «Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով» (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ