News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով մարդկային զոհեր չկան, սակայն այն նյութական վնաս է հասցրել երկրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Օահակա նահանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Ճշգրտված տվյալներով, ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմում էր 7․2, իսկ երկրաշարժի օջախը 12 կմ խորության վրա էր։

«Մենք հետազոտում ենք Օախակիի տարբեր գոտիները, դեռ տեղեկություն կա միայն նյութական վնասների մասին, առանց մարդկային զոհերի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ազգային Սեյսմոլոգիական ծառայությունը հայտնում է, որ Մեքսիկայում հզոր երկրաշարժից հետո կրկնվոած ցնցումների թիվը հասել է 122-ի։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 59 ցնցումների մասին ։

«Մինչեւ 19։30 գրանցվել է 122 հետցնցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի հետեւանքով նախօրեին Մեքսիկայում հոսանքազրկվել էր գրեթե մեկ միլիոն տուն։

Հիմա օպերատիվ ծառայությունները աշխատում են արագ վերականգնել էլեկտրականության մատակարարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ