News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինին արյունարբու չարագործ է անվանել եւ հավիտյանս հավիտենից անիծել է նրան: Այս մասին նա գրել է  Telegram-ի իր ալիքում՝ հիշելով 1944 թվականի փետրվարի 23-ը, հաղորդում է Lenta-ն:

«Չեչեն ժողովրդի հազարամյակների պատմության մեջ շատ ողբերգական իրադարձություններ են եղել: Սակայն, այս պատերազմներից ոչ մեկը ոչ մի կերպ համեմատելի չէ Ստալինի՝ (հավիտյանս հավիտենից անիծվի նա) չեչեն ժողովրդի դեմ ճնշումների հետ: 1944 թվականի փետրվարի 23-ին մեզ զրկվեցին ամեն ինչից` հարազատ հողից, դարեր շարունակ ձեռք բերված մեր հայրենի տներից, անասունների վագոնների մեջ մտցրեցին, տարան եւ թողեցին Ալթայի լեռներում, Ղազախստանի տափաստաններում, կապարացինկային եւ ուրանի հանքերում», - գրել է Քադիրովը:

Նա նշել է, որ պատժվածներից ոմանք սովից ու հիվանդությունից են մահացել, մյուսները ողջ են մնացել իրենց ճշմարիտ հավատի շնորհիվ: Բայց չեչեններին ժողովրդի թշնամի են անվանել: Նա հավելել է, որ հանրապետության բնակիչները հիշում են ազգային ողբերգությունը, բայց նրանք նոր Ռուսաստան են կառուցում:

1944 թվականի փետրվարի 23-ին Ստալինի հրամանով կատարվել է չեչեն եւ ինգուշ ժողովուրդների զանգվածային արտաքսումը: Այդ ժամանակ ԽՍՀՄ ՊՊԿ-ի թիվ 5073 բանաձեւն ընդունվեց Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ-ի վերացման եւ Կենտրոնական Ասիայի եւ Ղազախստան նրա բնակչության արատքսման մասին: Պաշտոնական պատճառը ֆաշիստական զավթիչներին աջակցելու մեղադրանքն էր:

Պաշտոնական տվյալներով՝ Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ-ի տարածքից գրեթե կես միլիոն մարդ է դուրս բերվել, որոնք արատաքսվել են Ղրղզստանի եւ Ղազախստանի հեռավոր շրջաններ: Չեչեններից եւ ինգուշներից բացի, տեղահանվել են նաեւ Հյուսիսային Կովկասի այլ ժողովուրդներ, այդ թվում՝ կալմիկներ, կարաչայներ եւ բալկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ