News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռոստովյան գործարար Անդրեյ Կակովկինը, որն ավելի վաղ հայտնվել էր Ռուսաստան վերադառնալ ցանկացող ձեռնարկատերերի «լոնդոնյան ցուցակում», Մեծ Բրիտանիայից վերադարձել է հայրենիք։ Այս մասին հաղորդել է բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը իր ֆեյսբուքյան էջում։

Տիտովի փոխանցմամբ՝ «Կակովկինը մեղադրվում է 10 միլիոն ռուբլի փոխառված միջոցներ յուրացնելու մեջ, որը ըստ հետաքննության տվյալների, չէր պատրաստվում վերադարձնել»։

 

Տիտովը պարզաբանել է, որ հենց հայցվորի իրավապահ մարմիններին դիմելու օրը Կակովկինի դրամական միջոցների վրա կալանք էր դրել, այդ պատճառով նա չի կարողացել կամավոր դրանք վերադարձնել։  

Ռուսաստան ժամանելուց հետո նրան ձերբակալել են եւ ուղարկել են քննչական մեկուսարան։ Ավելի ուշ փաստաբանի եւ Տիտովի միջոցով Կակովկինին ազատ են արձակել մինչեւ դատական նիստը։

Փետրվարի սկզբին Տիտովը անվանել է 16 ձեռնարկատերերի անուններ, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմիններից թաքնվում  են Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, սակայն ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ցուցակը Կրեմլում է, բայց կվերամշակվի համապատասխան ուժային կառույցների հետ խորհրդակցության արդյունքում։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն օլիգարխներից պահանջում են բացատրել Լոնդոնում իրենց շքեղ կյանքի աղբյուրները

Ռուսաստանցի օլիգարխները պարտադրված կլինեն բացատրել իրենց գումարների աղբյուրները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ