Բաքվում օդանավակայանում Իսրայելի քաղաքացի է կալանավորվել։
vesti.az–ի փոխանցմամբ՝ նրա պայուսակում մի քանի փամփուշտ է հայտնաբերվել։
Ամուսնու հետ Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած կինը բացատրել է, որ իրերը հավաքելիս շտապել է եւ չի ստուգել պայուսակի պարունակությունը, որն օգտագործվել է իր զինծառայող դստեր կողմից: Բաքվում Իսրայելի հյուպատոսը ժամանել է օդանավակայան կալանավորված քաղաքացուն օգնելու համար։