ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հունվարի 3-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին է բախվել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով:
Բարեբախտաբար մարզուհին լուրջ վնասվածքներ չի ստացել, պարզապես մեքենան է վնասվել:





























