Ռուսաստանում ստեղծվել է ստորջրյա առանց վարորդի կառավարվող ապարատ, որը ունակ է շարժվել անսահմանափակ հեռավորությամբ ջրային տարածության ամենախորքերում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ընթերցելով Դաշնային ժողովի ուղղված իր ուղերձը, հաղորդում է ՏԱՍՍ–ը:
«Հայտնի է, որ աշխարհում ակտիվորեն նախագծվում եւ ստեղծվում են ավտոմատ կառավարման զենքերի համակարգեր։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանում ստեողծվել է ավտոմատ կառավարման ստորջրյա ապարատներ, որոնք կարող են շարժվել մեծ խորություններում: Ես կասեի՝ շատ խորքերում եւ միջմայրցամաքային տիրույթում, իսկ արագությունը բազմակի գերազանցում է ժամանակակից սուզանավերի, տորպեդների եւ նույնիսկ ամենաարագ սուզանավերի արագությանը»,–ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարը հավելել է, որ նման նավերն քիչ աղմուկ են առաջացնում, բարձր մանեւրելիություն ունեն եւ գրեթե անխոցելի են հակառակորդի համար: Նա ընգծել է, որ այդպիսի ստորջրյա նավերը կարող են զինվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով։



























