News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017 թվականի տարվա լավագույն դատավորների անուններն հայտնի են. դատական իշխանությունն ընտրել է, թե ովքեր են քրեական, քաղաքացիական եւ վարչական գործեր քննող նախորդ տարվա լավագույն դատավորները: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել են մի քանի հարցեր՝ տարվա լավագույն դատավորների մրցանակների շնորհումը, Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության քվերակության կազմակերպման հարցերը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի քվեարկումը եւ ընդունումը, ԲԴԽ-ի առաջին կազմի դատավոր անդամների ընտրությունը:  Արման խաչատրյանի խոսքով՝ արդեն կայացել է տարվա լավագույն դատավորի ընտրությունը եւ մրցանակների հանձնումը: Քաղաքացիական գործերով տարվա լավագույն դատավոր են ճանաչվել Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Սերգեյ Սահակյանը եւ Էդգար Հովհաննիսյանը: Քրեական գործերով տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել Ռոբերտ Պապոյանը, Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը, իսկ վարչական դատարանի դատավորներից՝ դատավոր Մերի Համբարձումյանը:

Այս պահին շարունակվում է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ