News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին  Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում Վարդանի ինքնասպանության վարկածին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանի քույրը` Մերի Մնացականյանը, հավելելով, որ դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն ստացել:

«Մեզ համար միայն կարեւոր է, որ մարդիկ իմանան, որ ինքնասպանություն չի եղել, նրա  մարմինը այն վիճակում է եղել, որ փակ դագաղով են բերել եւ ճանապարհել: Ու չի կարելի առանց դատաբժշկական արդյունքները ստանալու հրապարակել, որ մարմնական վնասվածք չի ունեցել: Դա արդեն խոսում է  նրա մասին, որ նախապես թելադրված է տեղեկատվությունը»,-ասաց Վարդանի քույրը:

Նա հավելեց, որ Վարդանը պարտքեր կամ կյանքին սպառնացող ինչ-որ խնդիրներ չի ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին  Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով  ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ