News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն երկար ճանապարհ է անցել Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով` Փհենյանից ազդանշանները կարող են դրական լինել, սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լարված բանակցությունները առաջիկա օրերին չեն կայանա: «Կարծում եմ, ինչպես  նախագահ Թրամփն է ասել (կան), դրական ազդանշաններ, որոնք Սեուլի հետ երկխոսության միջոցով գալիս են Հյուսիսային Կորեայից», -լրագրողներին ասել է նա:

 «Բայց եթե խոսենք ուղղակի բանակցությունների մասին, մենք դրանից հեռու ենք, մենք պարզապես պետք է իրատես լինենք», - ասել է Թիլերսոնը: Նրա կարծիքով, առաջին քայլը կլինի բանակցությունների շուրջ բանակցությունները` պարզելու համար «արդյոք պայմանները ընդունելի են նրա համար, որպեսզի սկսենք մտածել բանակցությունների մասին»:

Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ապրիլին առաջնորդների գագաթնաժողով անցկացնել

Կիմ Չեն Ընն ընթրել է Հարավային Կորեայի պատվիրակության հետ

Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Թրամփը Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում «հնարավոր առաջընթացի մասին» է հայտարարել

Հյուսիսային Կորեան կարծես թե «դրական մտադրությամբ է գործում». Թրամփ

 

ԱՄՆ հետախուզության ղեկավարը կասկածում է բանակցություններին Փհենյանի պատրաստակամությունը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ