News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ուրբաթ օրը՝ մարտի 9-ին, որոշել է «մեծ կոալիցիայի» կառավարությունում վերջին երկու նախարարներին: Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, տարեցների, կանանց եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Կատարինա Բարլիայը ղեկավարել է արդարադատության նախարարությունը: ԳՍԴԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Հուբերտուս Հայլը դարձել է աշխատանքի նախարար, հաղորդում է Deutsche Welle-ն:

Չորս օր առաջ հայտնի էր դարձել ԳՍԴԿ-ից եւս չորս նախարարի մասին: Նախկին արդարադատության նախարար Հայկո Մասը դարձել է Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավար: Համբուրգի առաջին քաղաքապետ Օլաֆ Շոլցը գլխավորել է Ֆինանսների նախարարությունը: Բնապահպանության նախարարը կդառնա Սվենյա Շուլցեն: Ընտանիքի, տարեցների, կանանց եւ երիտասարդությանհարցերով նախարարի պաշտոնը կփոխանցվի Ֆրանցիսկա Գիֆային: Ըստ կոալիցիոն համաձայնագրի՝ ԳՍԴԿ-ն եւ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) վեցական նախարարական պորտֆել ունեն, թեեւ քրիստոնյա դեմոկրատները Բունդեսթագում ընտրությունների ժամանակ ավելի շատ քվեներ էին ստացել, քան սոցիալ-դեմոկրատները:

ՔԴՄ-ից նախարարներ են դարձել Պետեր Ալտմայերը՝ տնտեսության նախարար, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ պաշտպանության նախարար, Յենս Շպանը՝ առողջապահության նախարար, Անյա Կարլիչեքը՝ կրթության և գիտական հետազոտությունների նախարար, Յուլիա Կլյոկները՝ գյուղատնտեսություն և Հելգե Բրաունը՝ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար:

Եւս երեք նախարար նշանակել է Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ). Հորստ Զեեհովերը կգլխավորի ներքին գործերի նախարարությունը: Անդրեաս Շոյերը կդառնա տրանսպորտի նախարար, իսկ Դորոտեա Բերը՝ թվային տեխնոլոգիաների պետական նախարարը:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին, առաջարկել էր Անգելա Մերկելի թեկնածությունը դաշնային կանցլերի պաշտոնում: Գերմանիայի կառավարության ղեկավարի ընտրությունները կկայանան մարտի 14-ին Բունդեսթագում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ