News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա, նախկինում մշակված «Կրեմլի ցանկը» կօգտագործվի հերթական պատժամիջոցների մշակման համար: Այս մասին ուրբաթ Ատլանտյան խորհրդում ասել է ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը, ով վերահսկում է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության դեմ պայքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կենտրոնացած ենք Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ», - ասել է նա` պատճառների թվում նշելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ եւ ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտությունը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ հունվարի վերջին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների  ցանկը:

Բացի այդ, Մանդելկերը նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին արտաքսել ԿԺԴՀ-ի ֆինանսական եւ առեւտրային ներկայացուցիչներին:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին արտաքսել Հյուսիսային Կորեայի ֆինանսական եւ առեւտրային ներկայացուցիչներին, որոնք բնակվում են նրա տարածքում, ինչպես Ռուսաստանից պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը», - ասել է Մանդելկերը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց, որոնք զգալիորեն սահմանափակել են Փհենյանի արտահանման եւ ներմուծման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ