News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է ՊՆ դեմ հայց ներկայացրած զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը եւ պարտավորեցրել անվանացուցակ ներկայացնել մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների անուններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանի պաշտպան Աշխեն Դաշյանը` նշելով, որ նախորդ դատական նիստին ՊՆ-ի ներկայացրած անվանացուցակը չէր կարելի ապացույց համարել:

Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին։

«Պաշտպանության նախարարությունը նորից պնդեց, որ հայցը ենթակա է մերժման: Նախարարությունը փոխանակ պարզի, թե իրավաչափ են վարվել զինվորի հետ, որ գրառում չեն կատարել, պարզապես անվանացուցակներ էր ներկայացրել: Մենք վիճարկեցինք այդ անվանացուցակները, քանի որ դրանք որեւէ հրամանատարի կողմից հաստատված չեն, կնիքված չեն, եւ մենք չենք կարող դա հիմք ընդունել: Դրանք ընդամենը A4 ֆորմատի թղթի վրա գրված անուններ էին, եւ բոլորը կարող էին նման ցուցակ ներկայացնել: Մենք պահանջել ենք՝ որ նորմալ անվանացուցակ ներկայացնեն, որպեսզի մենք դա կարողանանք ապացույց համարել»,-ասաց փաստաբանը:

 Դատարանը, Աշխեն Դաշյանի խոսքով, նաեւ պարտավորեցրել է ՊՆ-ին, որ այդ զորամասում, այդ ժամանակահատվածում ծառայած զինծառայողների զինգրքույկների քաղվածքները ներկայացնել, որպեսզի իրենք հասկանան` մարտական գործողություների մասնակցելու մասին գրառումները կան, թե` ոչ:

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը որեւէ արտոնությունից չի ցանկանում օգտվել, քանի որ գտնվում է արտերկրում, ուղղակի ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ արդարությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
59-ամյա Ռուզաննան 15 տարի հետախուզվում էր թրաֆիքինգը մեղադրանքով. Նրան գտել են «Զվարթնոցում»
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան
Հունիսի 10-ին՝ ժամը 14:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում՝ ծայրահեղ ծանր վիճակում, և ի վիճակի չէ կատարվածի մասին...
ԱՄՆ-ում ցուլը ռոդեոյի ժամանակ թռել է մրցասպարեզի պատնեշից. կան տուժածներ
Երեք հոգի մարմնական վնասվածքներ է ստացել...
Երեք օրում ավտովթարներից զոհվել է 8 մարդ. բացահայտվել է հանցագործության 150 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Պաղեստինամետ ակտիվիստները գրաֆիտի են արել Սպիտակ տան մոտ գտնվող արձաններին. WP
Պաղեստինամետ ակտիվիստները նկարել են Սպիտակ տան մոտ գտնվող արձանների ու շինությունների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ