Իրանը չի պատրաստվում հրաժարվել ուրանի հարստացումից և փոխանցել հարստացված ուրանը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Հարստացումը միջուկային գործընթացների անբաժանելի մասն է, և մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել դրանից», — պաշտոնյայի խոսքերը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։
Հարստացված ուրանի հնարավոր փոխանցման մասին հարցին ԱԷԿ-ի ղեկավարը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ այդ մասին խոսք լինել չի կարող։





























