News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարո Եղնուկյանը բարձր զարկերակային ճնշման պատճառով չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրում այս մասին հայտարարեց «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դատավորը հայտնեց, որ «Շտապօգնության» բժիշկը իրեն ներկայացրել է Կարո Եղնուկյանի առողջական վիճակի մասին տեղեկատություն, ըստ որի Եղնուկյանի զարկերակային ճնշումը 200 -130 է եղել, ներարկում են արել եւ 20 րոպեից իջել է 150-100, այնուհետեւ նրից է բարձրացել 180-100

«Կարո Եղնուկյանին առաջարկել են ներարկել եւ ստացիոնար բուժման գնալ, սակայն Կարո Եղնուկյանը հրաժարվել է ստացիոնար բուժումից։ Եղնուկյանի ասելով իր ճնշումը բարձրանում է, երբ ինքը հայտնվում է դատարանի դահլիճում կամ դատարանի շենքում։

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ որոշում է դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, որպեսզի պարզեն, թե ինչ հիվանդությամբ է տառապում Եղնուկյանը։

«Մենք չենք կարող ամեն դատական նիստին գալ եւ նման իրավիճակի ականատես լինել, այդ պատճառով կարծում եմ, որ պետք է պարզել Կարո Եղնուկյանի հիվանդությունը, որպեսզի կարողանանք հետագա նիստերը անցկացնել»,-ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ հավելեց, որ դատաբժշկական փորձաքննությունից բացի պետք է անցկացնել դատահոգեբանական փորձաքննություն , քանի որ Եղնուկյանի առողջական վիճակի հիմքը հոգեբանական է։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նորից 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի Տիգրան Հայրապետյանը կարողանա հանդիպել Կարո Եղնուկյանի հետ։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ