News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուս դիվանագետներին արտաքսելու աննախադեպ արշավին պատրաստ են միանալ մինչեւ 20 եվրոպական երկրներ, պարզել է The Times թերթը։ Պարբերականի տվյալներով՝ արշավը սկսվելու է մարտի 26-ից, Մոսկվայից ԵՄ դեսպանին հետ կանչելուց, հայտնում է ՌԲԿ-ն։

Մինչեւ 20 եվրոպական երկրներ պատրաստվում են արտաքսել ռուս դիվանագետներին՝ բրիտանական Սոլսբերիում ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիայի թունավորման հարցում Մոսկվայի դեմ մեղադրանքների կապակցությամբ, հայտնում է թերթը։

«Արտաքսումների աննախադեպ, համակարգված փուլը սկսվելու է Մոսկվայից ԵՄ դեսպանին չորս շաբաթ հետ կանչելով»,- գրում է թերթը։

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջողվել է համոզել եվրոպական երկրներին, առաջին հերթին Ֆրանսիային, Գերմանիային, Լիտվային ու Իրլանդիային, որ Մոսկվային «վճռական պատասխան» տան ու արտաքսեն հատուկ ծառայությունների հետ կապված ռուս դիվանագետներին։

«Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքը սահմաններ չունի։ Իմ կարծիքով՝ հասկանալի է, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում այն արժեքներին, որոնք մենք դավանում ենք որպես եվրոպացիներ ու դա ճիշտ կլինի, որ մենք միասին պաշտպանենք այդ արժեքները»,- ասել էր Մեյն այն ժամանակ։

Այդ առաջարկությունն առաջին պաշտպանողներից է եղել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ երկուշաբթի ռուս դիվանագետների արտաքսման մասին կհայտարարեն Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Իրլանդիան ու որոշ այլ երկրներ։ Ընդ որում ոչ Պետդեպարտամենտը, ոչ էլ Սպիտակ տունը դեռ չեն հայտարարել իրենց որոշման մասին, նրանք առայժմ մշակում են պատասխան քայլերի տարբերակները։

Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին

 Կարծես թե Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ 

Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում 

ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել 

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են

Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները 

Սկրիպալին թունավորելու որոշումն, ավելի շուտ, Պուտինն է ընդունել. Բրիտանիայի ԱԳՆ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ