News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հերքել է այն մեղադրանքները, որ նախագահ Դոնալդ Թրամփը սիրավեպ է ունեցել Սթորմի Դենիելս անունով հայտնի պոռնոդերասանուհու հետ այն բանից հետո, երբ նա CBS News-ին տված հարցազրույցում մանրամասն պատմել է այդ մասին:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահն ասել է, որ նախագահը չի կարծում, որ Դենիելսի  հայտարարությունները ճշմարիտ են: Նրա խոսքով, Թրամփը հստակ եւ հետեւողականորեն հերքել է այդ մեղադրանքները, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Թրամփի փաստաբանները Դենիելսի դեմ հայց են ներկայացրել` պահանջելով 20 մլն դոլար փոխհատուցում լռելու մասին պայմանագրի խախտման համար:

Դանիելսն իր հարցազրույցում ասել է, որ ինքը փաստաբաններից 130 հազար դոլար է ընդունել, քանի որ մտահոգված էր իր ընտանիքի անվտանգությամբ:

Ի դեպ հարցազրույցի լույս տեսնելուց հետո, Մելանյա Թրամփն ամուսնու հետ Վաշինգթոն չի վերադարձել՝ նախընտելով մնալ Ֆլորիդայում իրենց կալվածքում: Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ նա որոշել է այնտեղ անցկացնել գարնանային արձակուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ