News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհվածների ցուցակում 2 հայ կա: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

Զոհվածները հայր ու որդի են՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10 տարեկան:

«Հենց հիմա տեղի հայերը հավաքվել են՝ հարգելու զոհված երկու հայերի հիշատակը»,- ասաց նա:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա բաժանված է եղել։ Նատալյայի նախկին ամուսնու խոսքով՝ նա աշխատել է հանրային սննդի կետում։ «Նա մեր միակ որդուն կինոդիտման էր տարել։ Զոհվել են երկուսն էլ, ես նրանց ճանաչեցի։ Իմ նախկին սկեսուրը ծերության տարիքում միայնակ է մնացել, առանց որդու աջակցության»։

Մարտի 27-ին Նատալյան գնացել է Զավոդսկի շրջանի դատարան, որտեղ պետք է լուծվեր կասկածյալների կալանավորման հարցը։ Նա ցանկանում էր համոզվել, որ մեղավորներին կպատժեն։

Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ